Արմեն Սարգսյանը հետեւել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին

11:44, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությունը, ապա հետեւել է եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ ֆուտբոլի Աշխարհի առաջնության հաղթող հռչակվեց Ֆրանսիան, որը 4-2 հաշվով հաղթանակ տոնեց Խորվաթիայի նկատմամբ:


© 2009 ARMENPRESS.am