Լճավանում կարկուտը վնաս է հասցրել կարտոֆիլի եւ հացահատիկի ցանքերին

10:34, 16 Հուլիս, 2018

ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղում հուլիսի 15-ի ժամը 23.30-ի սահմաններում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել կարտոֆիլի եւ հացահատիկի ցանքերին, անասուններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճավանի գյուղապետ Լյովա Գեւորգյանը, ավելի քան 15 րոպե գյուղի մի հատվածի վրա տեղացած կարկուտն ուղեկցվել է ուժգին քամիով: «Առավել վնասվել են կարտոֆիլի ցանքերը մոտ 15-20 հեկտար տարածքի վրա, գարու եւ ցորենի հասկերը եւս ջարդվել կամ պառկել են գետնին: Հորդ տեղումների եւ ուժգին քամու հետեւանքով փլվել է գյուղի բնակիչ Կոլյա Սաֆարյանի անասնագոմի ծածկը, ինչ հետեւանքով սատկել է 1 կթի կով: Առայժմ ուսումնասիրում եւ հաշվարկում ենք տնտեսություններին հասցված վնասների չափերը»,-նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am