«Ելք»-ը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին

17:29, 14 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Ելք» դաշինքի մամլո ծառայությունից:

«Ելք» դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը»,-նշված է հայտարարության մեջ։

 


© 2009 ARMENPRESS.am