ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել

17:21, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Արմիդա Ոսկանյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Իվան Բաղմանյանը: 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից: 


© 2009 ARMENPRESS.am