Չեխիայում ՀՀ դեսպանի մասին լուրերը կեղծիք են. Տիգրան Բալայան

15:10, 13 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի կողմից իբր ապօրինի գործողություններ իրականացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլիս խոսնակ Տիգրան Բալայանը:

«ԱԱԾ գործընկերները հավաստիացրեցին, որ «Ժամանակ» թերթի հրապարակումը կեղծիք է և բնականաբար իրականությանը չի համապատասխանում։ Կարծում եմ՝ հստակ է, թե այդ կեղծիքի պոչը որտեղից է գալիս»,- գրել է Բալայանը։

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, թե Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը «տարիներ շարունակ զբաղված է եղել Հայաստանում ապօրինի հարստացած պաշտոնյաների՝ Չեխիայում և Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ»։


© 2009 ARMENPRESS.am