Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի հետ

10:43, 13 Հուլիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 13-ին Վարշավայում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բելառուսական խորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր, կարեւորվել է միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգային հարցեր: Բելառուսական կողմն առաջարկել է նիստն անցկացնել աշնանը` Մինսկում: ԱԺ փոխնախագահն ընդունել է Բոլեսլավ Պիրշտուկի առաջարկը: 


© 2009 ARMENPRESS.am