«Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Վարդար»-ին. Եվրոպայի լիգա

21:18, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը հյուրընկալեց մակեդոնական «Վարդար»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման 28-րդ րոպեին երևանյան ակումբն առաջ անցավ հաշվի մեջ: Թիմի կազմում աքի ընկավ նորեկ Մոհամեդ Կոնատեն: Հանդիպման մնացած հատվածում դարպասի գրավում չարձանագրվեց: «Փյունիկ»-ը 1:0 հաշվով հաղթեց «Վարդար»-ին:

Մակեդոնական ակումբի կազմում մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, ով փոխարինվեց երկրորդ կեսում՝ վնասվածքի պատճառով:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին արդեն Մակեդոնիայում:

 


© 2009 ARMENPRESS.am