Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2018 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում

17:38, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2018 Գերազանցության մրցանակ` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մրցանակով Euromoney-ն վերահաստատում է Ամերիաբանկի՝ շուկայի առաջատարի դիրքը, կայուն աճն ու թվայնացման ձգտումը:

Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է վեցերորդ անգամ:

Արդեն 27 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը:

Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում Ամերիաբանկի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին:


© 2009 ARMENPRESS.am