Թրամփը չի սպառնացել ՆԱՏՕ-ից դուրս գալով, պահանջել Է ավելացնել պաշտպանության ծախսերը

14:42, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը պահանջել Է վերսկսել քննարկումը պաշտպանության եվրոպական ծախսերի շուրջը, սակայն չի սպառնացել դաշինքից դուրս գալով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել Է եվրոպական պատվիրակություններից մեկի մի դիվանագիտական աղբյուր:

«Երբ (Ուկրաինային եւ Վրաստանին նվիրված հանդիպմանը) հերթը հասավ Թրամփին, նա վերադարձավ պաշտպանության ծախսերի թեմային: Դրանից հետո (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս) Ստոլտենբերգը գումարել Է Հյուսիսատլանտայն խորհրդի (արտահերթ) նիստ՝ ներդրումների հարցի քննարկման համար»,- ասել Է դիվանագետը: «Ո՛չ, նա (Թրամփը) չսպառնաց դուրս գալ ՆԱՏՕ-ից»,- շարունակել Է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am