ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը գագաթնաժողովում կքննարկեն Սեւ ծովում համագործակցության ընդլայնումը եւ զորավարժությունները

12:53, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը Բրյուսելի գագաթնաժողում կքննարկեն Սեւ ծովում անվտանգության ոլորտում համագործակցության ընդլանումը, այդ թվում 2019 թվականին տարածաշրջանում խոշոր զորավարժությունների անցկացումը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 12-ին այս մասին հայտարարել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ երկկողմ կարճ հանդիպումից հետո: «ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը կքննարկեն սեւծովյան տարածաշրջանում անվտանգության գծով համագործակցության ընդլայնումը,- ասել Է նա:- Մենք նաեւ պլանավորում ենք եկող տարի ՆԱՏՕ-ի հետ համատեղ շատ ինտենսիվ զորվարժություններ անցկացնել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am