«Գանձասար-Կապանը» մարզվել է Լեհաստանում  

14:58, 11 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանը» ժամանել է Լեհաստան և առաջին մարզումն է անցկացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Գանձասար-Կապանը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլից առաջ մարզում է անցկացրել` պատրաստվելով խաղին:

Հայաստանի գավաթակիրն Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում ուժերը կչափի լեհական «Լեխ» ակումբի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:


© 2009 ARMENPRESS.am