Իրանի օդուժի կործանիչը վթարի Է ենթարկվել Է երկրի հարավ - արեւելքում

13:31, 11 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչը հուլիսի 11-ին վթարի Է ենթարկվել Է երկրի հարավ - արեւելքում: Այս մասին հաղորդել Է ISNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ F-4 մարտական ինքնաթիռը կործանվել Է, երբ Պակիստանի հետ սահմանակից Սիստանի եւ Բելուջստանի նահանգի Չեբեհարի շրջանի օդում կանոնավոր պարեկում Էր կատարում: Աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն Է:

Նշվում Է, որ երկու օդաչուներն Էլ կատապուլտվել են եւ չեն տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am