Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի նորընտիր նախագահին

13:25, 11 Հուլիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը վստահություն է հայտտնել, որ Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւը ձեւավորված բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:


© 2009 ARMENPRESS.am