«Սարաևո»-ի ավագն ուզում է Երևանում դրական արդյունքի հասնել

17:39, 10 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բոսնիական «Սարաևո» ակումբի ավագ Կրստե Վելկոսկու կարծիքով հայկական «Բանանց»-ն ավելի թույլ թիմ է, քան իրենցն է:

«Մենք հարգում ենք «Բանանց»-ին և գիտենք, որ մի քանի արտասահմանցի ֆուտբոլիստներ ունեն,  և հենց նրան շուրջ էլ կառուցվում է խաղը: Բայց գիտենք նաև որ նրանք ունեն խոցելի կողմեր: Մենք ուսումնասիրել ենք նրանց թույլ կողմերը և գիտենք, որ ավելի ուժեղ ենք: Ուզում ենք Երևանում լավ արդյունքի հասնել, որ պատասխան խաղում հանգիստ լինենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Վելկոսկին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին փուլում «Բանանց»-ը Երևանում կմրցի Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող «Սարաևո»-ի հետ: Հանդիպումը կկայանա «Բանանց»-ի մարզադաշտում հուլիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին: Թիմերը պատասխան խաղը կկայանա հուլիսի 19-ին Սարաևոյում:


© 2009 ARMENPRESS.am