Բակո Սահակյանը պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

16:59, 10 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին ստորագրել է հրամանագիր «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանին «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրելու մասին՝ առողջապահության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am