Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ

09:28, 10 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը շարունակում է պայքարը Ուիմբլդոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Նադալի մրցակիցը չեխ Իրժի Վեսելինն էր: 1 ժամ 53 րոպե ձգված մրցախաղում Նադալը գերազանցեց մրցակցին 6:3, 6:3, 6:4 հաշվով:

Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան: Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան:

 


© 2009 ARMENPRESS.am