ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանին

19:29, 9 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ԱՀ  նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են համապատասխան ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am