Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկացնի Սոչիում  

14:20, 6 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գոռ Երիցյանի հաջորդ մենամարտի օրը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Punch Boxing Promotions»-ից: Երիցյանը հուլիսի 28-ին կմասնակցի Սոչի քաղաքում կայանալիք պրոֆեսիոնալ երեկոյին: Հայ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Ալի Ֆունեկան է (39-9-3, 31Ko):

Մինչ այս Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 6 մենամարտ և բոլորում հաղթել:


© 2009 ARMENPRESS.am