Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել թբիլիսյան Գրան պրիում  

10:28, 6 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում մեկնարկած ըմբշամարտի Գրան պրիին մասնակցում են նաև Հայաստանի հավաքականները:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Մրցումային առաջին օրն արծաթե մեդալ է նվաճել 82 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ  Էդուարդ Սարգսյանը, ով եզրափակիչում 5։7 հաշվով զիջել է վրացի Լաշա Գոբաձեին։

Բրոնզե մեդալ է նվաճել  հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային կարգում հանդես եկող Սեյրան Սիմոնյանը։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել նաև ազատ ոճային Գարիկ Բարսեղյանն ու Գրիգոր Գրիգորյանը։

Բրոնզե պարգևին մոտ է եղել նաև 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, ով փոքր եզրափակիչում 3։8 հաշվով զիջել է թուրք Մուստաֆա Քայային։


© 2009 ARMENPRESS.am