Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին

18:30, 5 Հուլիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների միջեւ համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում: Նա մեծ նշանակություն է տվել մշակութային եւ հումանիտար ոլորտներում կապերի խորացմանը՝ այդ համատեքստում կարեւորելով Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելը:

ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին եւ գոհունակություն հայտնել Հայաստանի ներկայացուցիչների ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am