Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հաջող է մեկնարկել Թբիլիսիի Գրան Պրիում

16:39, 4 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հաջող է մեկնարկել Թբիլիսիի Գրան Պրիին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջուլֆալակյանը Թբիլիսի Գրան Պրիում պայքարը սկսել է 1/8 եզրափակչում և առաջին իսկ գոտեմարտում 4:3 հաշվով առավելության հասել Թուրքիայի ներկայացուցիչ Ֆուրքան Բույրաքիի հետ:

Ջուլֆալակյանի հաջորդ մրցակիցը քառորդ եզրափակչում Ռուսաստանի ներկայացնող հայազգի Ռուսլան Վարդանյանի հետ:


© 2009 ARMENPRESS.am