«Կամխուտ» զորվարժարանում մեկնարկել են ռուսական ռազմակայանի եւ ՀՀ պաշտանական գերատեսչության համատեղ հավաքները

15:43, 3 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում մեկնարկել են Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներական ստորաբաժանումների մասնագետների եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների համատեղ հավաքները:

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զինծառայողները կտրտված տեղանքով համատեղ կգցեն շուրջ 5 կիլոմետր ճանապարհ՝ անտառային եւ ժայռոտ անցկալների միջով, կվերականգնեն ճանապարհը ռազմական տեխնիկայի շարասյան անցման համար եւ կսարքավորեն չորսմետրանոց փոսորակ՝ շուրջ մեկ մետր խորությամբ:

Բացի դրանից զինծառայողները կյուրացնեն ջրի աղբյուրների հետախուզման, դրա հավաքման եւ մաքրման կետերի սարքավորման խնդիրները՝ ՍԿՕ-10 «Հիգիենա» ջրի համալիր մաքրման արդի զորային կայանի օգտագործմամբ: Համատեղ գործնական պարապմունքներում, որոնք կտեւեն մեկ շարբաթ, գործի են դրված ավելի քան 200 զինծառայողներ եւ 50 միավոր ռազմական տեխնիկա:


© 2009 ARMENPRESS.am