Բելգիա-Ճապոնիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

00:10, 3 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ,  3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Բելգիա-Ճապոնիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, Բելգիա-Ճապոնիա խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց «կարմիր սատանաների» ավագ Էդեն Ազարին:

Բելգիան փլեյ-օֆֆում ավելացված վերջին րոպեին խփած գոլով հաղթանակ տոնեց Ճապոնիայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում «կարմիրները» կխաղան Բրազիլիայի ետ: Խաղը կկայանան հուլիսի 6-ին:


© 2009 ARMENPRESS.am