Օդում եւ ցամաքում պատրաստ ենք պաշտպանության եւ հակահարվածի. Նիկոլ Փաշինյան

13:40, 30 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է՝ ՀՀ զինված ուժերը՝ օդում, թե ցամաքում, պատրաստ են լիարժեք  պաշտպանության: Այս մասին գրառում վարչապետ Փաշինյանը կատարել է ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով: «Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։ Օդում եւ ցամաքում պատրաստ ենք պաշտպանության եւ հակահարվածի։ Դուխո'վ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշել է նա:

ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ են իրականացրել ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները։ ՀՀ ԶՈւ ինքնաթիռներն անցումներ են կտարել՝ ուղեկցելով դրան   ՀՀ պետական դրոշի ծածանմամբ և պատկերմամբ օդում։


© 2009 ARMENPRESS.am