Բելգիան նվազագույն հաշվով հաղթեց Անգլիային. G խումբ

23:55, 28 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները: Վերջին խաղում միմյանց դեմ մրցեցին Անգլիա-Բելգիա, Պանամա-Թունիս զույգերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մունդիալի ամենասպասված հանդիպումներից մեկը՝ Անգլիա-Բելգիա խաղը, կայացավ Կալինինգրադում: Հանդիպման հենց մեկնարկում Բելգիան հնարավորություն ուներ առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն գնդակը հրաշքով չհայտնվեց դարպասում: «Կարմիր սատանաները»՝ բելգիացիները, առավել մոտ էին գոլին, քան Անգլիայի հավաքականը: Թիմերն առաջին կեսում այդպես էլ գոլեր չխփեցին և հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

 Երկրորդ կեսում Բելգիայից շատ ժամանակ չպահանջվեց հաշվի մեջ առաջ անցնելու համար: Հեռահար, դիպուկ և գեղեցիկ հարվածով «կարմիր սատանաններին» առաջ մղեց Յանուզայը՝ 0:1: Անգլիացիները փորձեր անում էին վերկանգնելու հաշվի հավասարությունը, բայց ոչինչ չստացվեց և Բելգիան հաղթեց նվազագույն հաշվով:

 

Միաժամանակ ընթացող G խմբի մյուս խաղում միմյանց դեմ մրցեցին Պանամայի և Թունիսի հավաքականները, որոնք դուրս էին մնացել 1/8 եզրափակչի ուղեգրերի համար պայքարից: Թունիսի հավաքականը առաջին կեսում պարտվելով Պանամային 1:0 հաշվով՝ կարողացավ հաղթել 1:2 հաշվով:

Անգլիան և Բելգիան հաղթահարեցին խմբային փուլի արգելքը:

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

Լուսանկարները՝ FIFA 

 


© 2009 ARMENPRESS.am