Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի համայնքապետի պաշտոնակատար  

13:49, 27 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Դավիթ Հովհաննեսի Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է  որոշման տեքստում:


© 2009 ARMENPRESS.am