Instagram-ում կհայտնվի տեսաչաթի գործառույթ

10:08, 27 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram սոցիալական ցանցը հունիսի 26-ին թողարկել Է նորացում, ինչի շնորհիվ ծրագրում կհայտնվի տեսազանգի գործառույթ: Հավելվածում նաեւ կհայտնվեն թեմատիկ ալիքներ եւ նոր Էֆեկտներ լուսանկարների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել Է հավելվածի պաշտոնական կայքում:

«Տեսաչաթի միջոցով կարելի կլինի ընկերների հետ շփվել iOS եւ Android պլատֆորմներում՝ առանց շարժական կապի օգտագործման»,- ասված Է տեքստում: Ինչպես նշված Է, կարելի կլինի օգտվել տեսաչաթից եւ զուգահեռաբար այլ խնդրիներ կատարել հավելվածում: Զանգին միաժամանակ կարող Է մասնակցել մինչեւ չորս մարդ: Բացի դրանից, որոնման ներդիրում կհայտնվեն թեմատիկ ալիքներ, որոնք օգտատիրոջը թույլ կտան սոցցանցում ավելի արագ գտնել իր հետաքրքրություններին համապատասանող գրառումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am