Հալեպում ավելի քան 20 հազար մարդ տուն Է վերադարձել

09:55, 27 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի նահանգի հարավարեւմտյան մասում ավելի քան 20 հազար մարդ Է վերադարձել իր տուն այդ վայրերը զինյալներից ազատագրելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է տեղի շեյխ Աբդուլա Դանդալը: Յոթ տարի առաջ այստեղ ապրող մարդիկ հարկադրված Էին լքել իրենց տները, երբ այնտեղ եկան զինյալները:

Տարածքի ազատագրումից հետո Սիրիայի կառավարությունը ռուս զինվորականների օգնությամբ նախապատրաստում են խաղաղ կյանքի վերականգնումը:

Նախ տեղական իշխանությունները զննել են բնակավայրերի միջեւ ձգվող բոլոր ճանապարհները եւ, որտեղ անհրաժեշտ Է, նորոգել են դրանք: Այնուհետեւ կազմակերպվել են մթերքների կանոնավոր մատակարարումները եւ կարգի են բերվել Էլեկտրացանցերը: Այժմ ընթանում են բնակելի տների վերականգնման աշխատանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am