Մունդիալ-2018. ինչ խաղեր կան այսօր

00:35, 27 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի նախավեջին օրը պայքարի մեջ կմտնեն E, F խմբերի թիմերը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ժամանակով 18:00-ին F խմբից կմրցեն Հարավային Կորեա-Գերմանիա, Մեքսիկա-Շվեդիա զույգերը:

Այս խմբում երկու տուրերից հետո 6 միավորով առաջատարը Մեքսիկայի թիմն է: Գերմանիան և Շվեդիան ունեն 3-ական միավոր: Ոչ մի միավոր չունի Հարավային Կորեան:

Երևանի ժամանակով 22:00-ին ուժերը կչափեն E խմբի թիմերը: Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը կխաղա Սերբիայի, իսկ Շվեյցարիան՝ Կոստա Ռիկայի դեմ:

Այստեղ խմբի առաջատարները Բրազիլիայի և Շվեյցարիայի ընտրանիներն են, որոնք ունեն 4-ական միավոր: 3 միավոր է հավաքել Սերբիան: Միայն պարտություններ է կրել Կոստա Ռիկան:

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

 


© 2009 ARMENPRESS.am