Աշխարհի առաջնության D խմբում թիմերի վերջնական դիրքերը

00:19, 27 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբում թիմերի վերջնական դիրքերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս խմբի բոլոր երեք խաղերում հաղթանակ տարավ Խորվաթիայի ընտրանին և 9 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարայն աղյուսակը: Մեկ պարտություն, մեկ ոչ-ոքի, մեկ հաղթանակ արդյունքով Արգենտինայի հավաքականը հավաքեց 4 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Երրորդ տեղը գրավեց Նիգերիան, որն ունի 3 միավոր: Աշխարհի առաջնությունում իր նորամուտը նշած Իսլանդիայի հավաքականը ունի միայն մեկ միավոր:

Այս խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Խորվաթիան և Արգենտինան:

Խորվաթները հուլիսի 1-ին կմրցեն Դանիայի հետ, իսկ Արգենտինան հունիսի 30-ին խաղա Ֆրանսիայի հետ:

 

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

 

 


© 2009 ARMENPRESS.am