Սերժ Թանկյանը և Մխիթար Հայրապետյանը մտքեր են փոխանակել հետաքրքիր նախագծերի վերաբերյալ

20:45, 26 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ  ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը  մտքեր են փոխանակել որոշ հետաքրքիր նախագծերի վերաբերյալ: Սերժ Թանկյանը հանդիպում է ունեցել նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերժ Թանկյանը «Ինստագրամ»-ի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հետևյալ գրառմամբ՝ «Ծանոթացե՛ք, Հայաստանի սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանն է: Մենք փոխանակվեցինք մի քանի հետաքրքիր նախագծերի գաղափարներով»:

Meet Armenia’s new Minister of the Diaspora @mkhitarhayrapetyan We exchanged some interesting project ideas. #newarmenia

A post shared by Serj Tankian (@serjtankian) on

Սերժ Թանկյանը լուսանկար է հրապարակել նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ: «Ողջունեք Հայաստանի մշակույթի նախարարին: Շատ բան կա նոր Հայաստանի համար անելու»,- լուսանկարին կից գրել է նա:

Say hello to the new minister of Culture #lilitmakunts Lots the do #newarmenia Go hear we speak at Downtown Central Library Auditorium at 222 E. Harvard Street in Glendale on Friday, June 29.

A post shared by Serj Tankian (@serjtankian) on


© 2009 ARMENPRESS.am