Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել քամու եւ կարկուտի հետեւանքների վերացման հարցով

17:30, 26 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հունիս ամսին քամու եւ տեղացած կարկուտի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբի մի խումբ անդամների հետ՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Անդրադարձ է կատարվել իրականացվող աշխատանքների ընթացքին եւ մի շարք անելիքներին, որոնց պատշաճ կատարման ուղղությամբ Նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ:


© 2009 ARMENPRESS.am