Վարչապետի որոշմամբ Էջմիածին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գասպարյանը

21:08, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Էջմիածին համայնքը նոր ղեկավար ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշամամբ Դիանա Մնացականի Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Էջմիածին համայնքի նախկին ղեկավար Կարեն Գրիգորյանը, ով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է, հրաժարական է տվել: 


© 2009 ARMENPRESS.am