Սալահը Եգիպտոս-Սաուդյան Արաբիա խաղի լավագույն ֆուտբոլիսն է

20:10, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբի Սաուդյան Արաբիա-Եգիպտոսի խաղի լագավույն ֆուտբոլիստը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Եգիպտոսի հավաքականի և անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահին, ով այս խաղում դարձել էր գոլի հեղինակ, իսկ աշխարհի ընթացիկ առաջնության ընդհանուր առմամբ խփել է երկու գնդակ:

Եգիպտոսի ազգային թիմը Մունդիալ-2018-ում ոչ մի հաղթանակ չտոնեց:

 Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  


© 2009 ARMENPRESS.am