Բասկետբոլի հավաքականը պարտվեց Սիրիային

20:07, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվեց Սիրիայի ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստնի ազգային հավաքականը, այսօր Լիբանանի Բեյրութ քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Սիրիայի ազգային հավաքականի հետ:  Հայաստանի ընտրանին 66-77 հաշվով պարտվեց Սիրիայի ազգային հավաքականին:

Հայաստանի հավաքականը հունիսի 26-ին, Բեյրութից կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին Եվրո-2021-ի շրջանակներում ուժերը կչափի Դանիայի ազգային հավաքականի հետ:

 

 


© 2009 ARMENPRESS.am