Ոստիկանությունը բերման է ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին

18:20, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ երրորդ նախագահի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, Երևանի Սայաթ Նովա փողոցից»,- ասաց Ահարոնյանը:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, որը վերագրվում է նրան բերման ենթարկելու ոստիկանության գործողությանը:  

 


© 2009 ARMENPRESS.am