ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին

17:32, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: 

«Կա նման բան, ես հաստատում եմ այդ տեղեկատվությունը: Ավելի ուշ հանդես կգանք հաղորդագրությամբ»,- ասաց Գալստյանը: 


© 2009 ARMENPRESS.am