Գրինվիչի թագավորական աստղադիտարանը վերագործարկվել Է 60-ամյա ընդմիջումից հետո

17:08, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրինվիչի թագավորական աստղադիտարանը, որը գտնվում Է Լոնդոնի հարավ-արեւելքում եւ որի անունով Է կոչվում Գրինվիչի զրոյական միջօրեականը, 60-ամյա ընդմիջումից հետո վերստին կզբաղվի աստղային երկնքի ուսումնասիրությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին հայտնել Է The Daily Telegraph բրիտանական թերթը: Միանգամի8 չորս հեռադիտակ Է տեղակայվել Ալտազիմուտ հին վիկտորիանական տաղավարում, որը կառուցվել Է 1894-1896 թվականներին ինժեներ Ուիլյամ Կրիսպի կողմից:

Դրանց օգնությամբ կարելի Է իրականացնել Լուսնի եւ Արեգակնային համակարգի մոլորակների, ինչհես նաեւ Արեգակի դիտարկումներ: Գրինվիչի աստղադիտարանը բացվել Է 1675 թվականին Կարլ Երկրորդ թագավորի (1630-1685) հրամանով: Աստղագետների խնդիրն Էր աստղային երկնքի քարտեզ կազմելը եւ ծովագնացների համար կարեւոր կոորդինատների ճշտումը: Այդ ժամանակվանից այն համարվել Է թագավորության գլխավոր աստղադիտարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am