Գերմանիան կոչ Է արել Թուրքիային չեղարկել արտակարգ դրության ռեժիմը

16:50, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը քայլ կդառնար Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունների բարելավման ճանապարհին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:

«Մենք մեծ հետաքրքրությամբ Էինք հետեւում այդ ընտրություններին, որովհետեւ Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ ունենք, քանի որ Գերմանիայում բնակվում են զգալի թվով Թուրքիայի քաղաքացիներ: Մենք կընդունենք Թուրքիայի քաղաքացիների քվեարկության ցանկացած արդյունք եւ կհարգենք այն… Կարծում եմ, որ Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ, Թուրքիայի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունների բարելավման նպատակով հաջորդ քայլը կդառնա Թուրքիայում արտակարգ դրության չեղարկման մասին իշխանությունների որոշումը»,- լրագրողներին ասել Է Մաասը Լյուքսեմբուրգում ԵՄ-ից իր պաշտոնակիցների հետ կայացած հանդիպումից հետո:

Նա հավելել Է, որ դա «առաջին կարեւոր ազդանշանը կդառնար» մերձենալու մտադրությունների վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am