Մատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետ

16:04, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ազգային թիմի պաշտպան Մատս Հյումելսը սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի հավաքականի պաշտպանն արդեն ամբողջ ուժով ներգրավվել է մարզմումներին:  Հյումելսը բաց էր թողել աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Շվեդիայի դեմ հանդիպումը:

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային թիմը  ընդգրկված է F խմբում: Առաջին տուրում «բունդեսմեքենան» անսպասելի պարտություն կրեց Մեքսիկայից, երկրորդ տուրում դրամատիկ վերջաբանից հետո 2:1 հաշվով հաղթեց Շվեդիային: Այժմ աշխարհի գործող չեմպիոնն ունի 3 միավոր և դեռևս պահպանում է շանսերը խմբից դուրս գալու համար:

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:


© 2009 ARMENPRESS.am