Եվրակոմիսարը հավանություն Է տվել միգրանտներին ապաստանի հարցում մերժած երկրների դեմ պատժամիջոցներին

14:59, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի եւ ֆինանսների եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին հայտարարել Է, որ պաշտպանում Է պատժամիջոցների հնարավոր սահմանումը Եվրամիության այն երկրների նկատմամբ, որոնք միգրանտներին մերժում են ապաստան տրամադրելու հարցում: Ավելի վաղ այդ առաջարկությամբ հանդես Է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես, ավելի շուտ, հավանություն եմ տալիս»,- ասել Է Մոսկովիսին BFMTV հեռուստաալիքի եթերում: Եվրակոմիսարը նշել Է, որ այժմ խոսքն ավելի մեծ չափով վերաբերում Է քաղաքական, քան միգրացիոն ճգնաժամին: «Առավել սաստիկ միգրացիոն ճգնաժամն անցյալում Է, եւ դա փաստ Է: 2015 թվականին կար ավելի քան մեկ միլիոն մարդ, որոնք մեր աշխարահամաս Էին ժամանել եւ ապաստան Էին խնդրում: Հիմնականում նրանք ժամանում Էին Հունաստան, նրանք գալիս Էին Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից»,- պարզաբանել Է նա:

Մոսկովիսիի խոսքով՝ Եվրամիությունում ձեռնարկված միջոցների շնորհիվ 2016 թվականից Եվրոպա ժամանող միգրանտների թիվն սկսել Է կրճատվել: «369 հազար միգրանտ 2016 թվականին, 140 հազար միգրանտ 2017 թվականին: Մենք վերադարձել ենք այն թվերին, որոնք կային նախքան ճգնաժամը: 28 հազար՝ այս տարվա սկզբից: Պետք Է չԷ խառնել այս բաները, ուստի ես խոսում եմ քաղաքական ճգնաժամի մասին»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am