Մեդիափորձագետը հայալեզու ադրբեջանական կեղծ էջերի ակտիվացում է նկատում համացանցում. իրավիճակը վերահսկվում է

14:45, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը համացանցում հայալեզու ադրբեջանական կեղծ էջերի ակտիվացում է նկատում: «Արմենպրես»-ի հաղորմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը մեդիափորձագետը նշեց՝ այդ ամենը, սակայն, վերահսկվում է:

«Ադրբեջանն Արցախի սահմանին ուժեր է կենտրոնացնում և ձգտում առավելության հասնել համացանցում: Այստեղ բավականին ակտիվացել է ադրբեջանական լոբբինգը: Հայկական տիրույթում շատացել են հայալեզու ադրբեջանական կեղծ էջերը: Նրանք փորձում են իրավիճակը սրել և ապակայունացնել»,-ասաց Քոչարյանը:

Մեդիափորձագետը նկատել է՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումներին է հակառակորդը որոշակի մեկնաբանություններ թողնում կեղծ էջերում:

Նրա կարծիքով՝ ադրբեջանցիներն այդ կերպ փորձում են լարել իրավիճակը: Սակայն հայկական կողմն ամեն ինչին ուշադիր հետևում է և վերահսկում իրավիճակը: 

 


© 2009 ARMENPRESS.am