Իրանը միջազգային դատարան բողոք Է ներկայացրել ԱՄՆ-ի կողմից երկրի ԿԲ-ի ունեցվածքի բռնագրավման պատճառով

13:54, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը Հաագայի միջազգային դատարան բողոք Է ներկայացրել ԱՄՆ-ի կողմից Իրանի Կենտրոնական բանկի 2 մլրդ դոլարի չափով ունեցվածքի բռնագրավման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

«ԱՄՆ-ի կողմից Իրանի Կենտրոնական բանկի ունեցվածքի անօրինական բռնագրավման կապակցությամբ Հաագայի միջազգային դատարան Իրանի գանգատի հիման վրա նիստը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին կամ 12-ին»,-նրա խոսքը մեջբերել Է IRIB հեռուստաընկերությունը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը մայիսին՝ միջուկային գործարքից (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից) ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, հայտնել Է, որ Իրանի ԿԲ-ի ղեկավարը եւ մի շարք այլ անձինք ներառված են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում՝ Իսլամական հեղափոխության պահպանների իրանական կորպուսին աջակցելու համար:

Պատժամիջոցների ֆիգուրանտների ակտիվները ԱՄՆ-ում կսառեցվեն, իսկ Միացյալ Նահանգների քաղաքացիներին ու ընկերություններին կարգելվի գործ ունենալ նրանց հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am