Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել

10:49, 25 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արաբկիրի բաժին հունիսի 22-ին ժամը 14:00-ին հաղորդում է ստացվել, որ մի տղամարդու ՝ «Ֆեյսբուք» սոցցանցի Կարեն Սաթյան տվյալներով օգտատերը սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տղամարդուց, ով փաստաբան է, հաղորդում ընդունվեց։ 
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ նրան սպառնացող օգտատերը Երևանում ապրող 33-ամյա Կարեն Սաթյանն է, որը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

 

 


© 2009 ARMENPRESS.am