Բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղը գրավեց Լիբանանի միջազգաին մրցաշարում

14:31, 24 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը ընկերական մրցաշարում գրավեց երկրորդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավարտվեց Լիբանանի Բեյրութ քաղաքում տեղի ունեցող SSS միջազգային մրցաշարը: Հայաստանի հավաքականը վերջին խաղում 90-85 հաշվով հաղթեց Լիբանանի հավաքականին և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Լիբանանը դարձավ առաջնության հաղթող, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Քաթարի ազգային հավաքականը:

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները մրղցաշարի ավարտին պարգևատրվեցին մեդալներով: Տոդդ Օ'Բրայանը ճանաչվեց մրցաշարի լավագույն կենտրոնական, Ալլան Հեսսը՝ լավագույն թեթև հարձակվող իսկ Արագադ Աբրամյանը՝ լավագույն խաղացող:

Հիշեցնենք, որ մեր ընտրանին հունիսի 25-ին ընկերական հանդիպում կանցկացնի Սիրիայի հավաքականի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am