Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին հոբելյանի առիթով
13:44, 23 Հունիս, 2018ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել գործող նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան հոբելյանի առիթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձում նշվում է.
«Մեծարգո՛ պարոն Սարգսյան,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ»:
© 2009 ARMENPRESS.am