Ձեր հարուստ կենսափորձը կդառնա հայկական պետականության զարգացման երաշխիքը. Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

12:36, 23 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասվում է․

«Հարգելի՛ Արմեն Վարդանի, 
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: 
Համոզված եմ, որ Ձեր հարուստ կենսափորձը, խորը գիտելիքներն ու մասնագիտական որակները կդառնան հայկական պետականության կայուն զարգացման երաշխիքը: 
Վստահ եմ, որ փոխշահավետ գործընկերության եւ համագործակցության վրա հիմնված մեր երկրների հարաբերությունները կշարունակեն այսուհետ եւս զարգանալ՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
Առիթից օգտվելով, հարգելի՛ Արմեն Վարդանի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան բարօրություն եւ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական պաշտոնում, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»։


© 2009 ARMENPRESS.am