Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի

21:25, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 22-ին այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մարտական դիրքերում նախարարը հանդիպել է զորամիավորման հրամանատարության հետ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության առանձնահատկություններին, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ։

 


© 2009 ARMENPRESS.am