Բրազիլիան հաղթանակ կորզեց Կոստա Ռիկայից. E խումբ

17:55, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբում Բրազիլիան Սանկտ Պետերբուրգում մրցեց Կոստա Ռիկայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մեկնարկային րոպեներին Բրազիլիան ակնհայտ տիրում էր նախաձեռնությանը  և ստիպում Կոստա Ռիկային հիմնականում պաշտպանվել: Բայց Կոստա Ռիկան շեշտը դնում էր հակագրոհների վրա, որտեղ բավականին մոտ էին հաջողության հասնելուն: Վիճակագրությամբ աշխարհի 5-ակի չեմպիոները բացարձակ առավելություն ունեին:

 

Ի վերջո առաջին կեսում թիմերն այդպես էլ չկարողացան իրացնել իրենց հնարավորությունները և հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում էլ Բրազիլիան գրոհում էր և լուրջ խնդիրներ առաջացնում Կոստա Ռիկայի համար: Բայց ավելացված րոպեին Բրազիլիային հաղթանակ բերեց Կոուտինիոյի գոլը: Լրացուցիչ ժամանակում աշխարհի 5-ակի չեմպիոնները խփեցին նաև երկրորդ գոլը: Աչքի ընկավ Նեյմարը: Բրազիլիա-Կոստա Ռիկա 2:0: 

 

Բրազիլիայի ազգային թիմը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 27-ին կմրցի Սերբիայի հետ: Նույն օրը Կոստա Ռիկան կխաղա Շվեյցարիայի հետ:  

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am