Մերկելը գնդակ Է խաղացել սիրիացի փախստականների հետ

16:38, 22 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ կատարած ուղեւորության ընթացքում այցելության Է գնացել սիրիացի փախստականներին, նրանց մարզաշապիկ Է նվիրել Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի լոգոտիպով եւ գնդակ խաղացել նրանց հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 22-ին հայտնել Է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ նա շփվել Է այն դպրոցի աշակերտների հետ, որտեղ լիբանանցի երեխաները պարապմունքներ են անցկացնում Սիրիայից փախստական երեխաների հետ: Մերկելը անգլերենով դիմել Է սովորողներից մեկին, հայտարարելով, որ Գերմանիան ջանքեր Է գործադրում, որպեսզի փախստականներին կրթություն ստանալու հնարավորություն տա Լիբանանում: Ներկայում Լիբանանում ապրում են 1 միլիոնից ավելի սիրիացի փոխստականներ, ինչը կազմում Է երկրի բնակչության մոտավորապես երրորդ մասը:

2017 թվականին Գերմանիան Լիբանանին 370 մլն եվրոյի չափով օգնություն Է տրամադրել սիրիացի փախստականների համար, հիշեցնում Է գործակալությունը: Գերմանական Rheinische Post թերթի հաղորդագրության համաձայն, Մերկելը Լիբանան Է ժամանել հունիսի 21-ին, իսկ դրանից առաջ այցելել Է Հորդանան: Գերմանիայի կանցլերը նախօրյակին հանդիպում Է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ, քննարկելով, մասնավորապես, միգրացիայի խնդիրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am